Դեսպանների հոսքը Սիրիայից շարունակվում է
Պարսից ծոցի արաբական երկների համագործակցության խորհրդում որոշվել է, որ անդամ երկրները Սիրիայից հետ են կանչում իրենց դեսպաններին:
Միևնույն ժամանակ Խորհուրդը մտադիր է Սիրիայի Ազատ բանակը ճանաչել, «Սիրիայի ժողովրդի միակ իրավական ներկայացուցիչ»: Այս մասին հաղորդում է «Սաուդի Գազետը», հղում անելով Բահրեյնի դիվանագիտական իր անանուն աղբյուրներին:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթն ու Օմանը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիդերլանդները նույնպես որոշել է վերադարձնել իր դեսպանին Սիրիայից:









