Համատեղ համերգ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

17:32 • 07.02.12

Փետրվարի 18-ին` ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ կազմակերպած համերգը` նվիրված անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին:

Ծրագրում`

Յոհան Սեբաստիան Բախ` Դաշնամուրի կոնցեր
Մենակատար` Անահիտ Առուշանյան (դաշնամուր)
Էդուարդ Էլգար ` Սերենադ լարային նվագախմբի համար
Ալֆրեդ Շնիտկե ` Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար Մենակատար` Հայկ Մելիքյան (դաշնամուր)
Դմիտրի Շոստակովիչ Կոնցերտ դաշնամուրի, շեփորի և լարային նվագախմբի համար
Մենակատար` Արմեն Բաբախանյան (դաշնամուր) Դիրիժոր` Վարդան Հակոբյան