Հայկ Գևորգյանը կգնա մինչև եվրոպական դատարան` պարզելու իր գործի մանրամասները
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի իր գործի մանրամասները և անհրաժեշտության դեպքում կգնա մինրչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Շնորհակալություն հայտնելով նախ իր գործընկերներին և ընդհանարպես բոլոր նրանց ովքեր չեն հավատացել, որ ինքն ընդունակ է մարդուն վրաերթի ենթարկել ու փախչել, Գևորգյանը ևս մեկ անգամ հայտատարեց, որ իր վրաերթ կատարելու վերաբերյալ մեղադրանքը «սարքած գործ» էր՝ իրեն զգուշացնելու, վախեցնելու կամ նման ակնարկ անելու նպատակով:
«Տրամաբանություն փնտրել եմ, բայց չեմ գտել: Չեն մտածել իրենց տրամաբանության հետևանքների մասին: Առավոտյան վեր են կացել ինչ-որ բանի ազդեցության տակ որոշել են, թե «եկեք ինչ-որ բան անենք»»,- ասաց նա:
Հիշեցնենք, ոստիկանությունը Հայկին մեղադրում է վրաերթ կատարելու և ենթադրյալ տուժածին դեպքի վայրում թողնելու և հեռանալու մեջ: Եռօրյա կալանքից հետո Հայկն ազատվել է երեկ, երբ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը:
Ներկայացնելով պատահածը` Հայկ Գևորգյանը հայտատարեց, որ իր մեքենայի և ներկայացած տուժողի միջև որևէ հպում չի եղել: « Նրանք, ովքեր որ սարքել են գործը, հաստատ կադրեր ունեցել են, և եթե նրանք ունենային այդ հպումի կադրերը, համոզված եմ, որ հիմա հանրայինով և այլ ալիքներով ներկայացրել էին»,- ասաց նա:
Հայկ Գևորգյանը նաև նշեց, որ «տուժողին» զգուշացնելու համար ինքը մի քանի անգամ մեքենան հետ ու առաջ է քշել և տեսնելով, որ չի շարժվում՝ ձայնային ազդանշան է տվել: «Իբրև թե նոր միայն նկատեց, մի կողմ գնաց: Հետո արդեն լսեցի, որ սկսեց բղավել, իբր իրեն մեքենան խբել է»,-բացատրեց նա:
Գործ սարքելու պատճառը, ըստ Հայկ Գևորգյանի, միշտ էլ կա: « Վախեցնելու, բերանս փակելու միջոց, առիթ էր պետք: Առիթը ստեղծեցին, պլանավորեցին, որ ինչ-որ բան կանեմ, կխառնվեմ, սակայն իրանց ծրագիրը ձախողվեց»,- ասաց նա:
Լրագրողը վստահեցրեց, որ մինչև վերջ հետամուտ է լինելու, որպեսզի «իր գլխին սարքած գործը» ամբողջությամբ բացահայտվի: «Թե ինչքան կտևի, մեկ տարի, երկու տարի, թե մեկ ամիս, դա կապ չունի»,- ասաց` ավելացնելով, որ Հայաստանի պարագայում տեսականորեն հնարավոր չէ պարզել, քանի որ ոստիկանություն և դատական համակարգի կապը շատ սերտ է:
Սակայն նա հայտատարեց, որ գործը կհասցնի մինչև Եվրոպական դատարան, միայն թե բացահայտվի և «իր բարի համբավի վրա որևէ բիծ չմնա»:
Հայկը կարծում է, որ այս միջադեպը առանց ոստիկանապետ Վովա Գասպարյանի չի ծրագրվել, սակայն նա չի կենտրոնանում ոստիկանապետի հրաժարականի վրա:
Եթե իր տարբերակում լրագրողների աղմուկը օգնեց ստորագրութայմբ ազատ արձակվել, ապա նման դեպքերց ապահովված չեն մյուս քաղաքացիները, ուստի Հայկ Գևորգյանը լրագրողներին կոչ արեց «ավելի հետևողական լինել ոստիկանության անօրինական գործողությունների նկատմամբ», իսկ քաղաքացիներին խորհուրդ տվեց լինել ավելի ուշադիր:
«Հայկական Ժամանակի» լրագրող նաև ասաց, որ ինքը դեպքից հետո հասկացել էր , որ «իր գլխին գործ է սարքվում», քանի որ այդ օրը իրենց բակում հայտնվել էր հիշվող համարներով մեքենա, հետևել էր կնոջը: Բացի դրանից` հարցուփորձ էր արվել երեխաներից:









