Ճապոնիայում ստորջրյա թունել է քանդվել

11:20 • 07.02.12

Ճապոնիայի Օկայամա պրեֆեկտուրայում ստորջրյա թունել է քանդվել, որը Միձուսիմա նավահանգիստը միացնում է երկրի խոշարագույն նավթամշակման ձեռնարկություններից մեկի հետ, գրում է BBC-ին:

Անհայտ կորել է 5 աշխատող, ևս մեկին հնարավոր է եղել փրկել:

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ` 30 մ խորությամբ թունելի քանդվելու պատճառներն անհայտ են:

Նավթամշակման ձեռնարկությունը պատկանում է JX Nippon Oil & Energy Corporation էներգետիկ ընկերությանը, որն ամբողջ աշխարհում է ավելի հայտնի է ENEOS ապրանքանիշով: