Այդ օրենքով՝ ՀՀԿ-ն ուզում է բոլոր ռեսուրսները վերցնել ԲՀԿ-ի ձեռքից. Տիգրան Կարապետյան

14:55 • 07.02.12

Այն որ ԲՀԿ-ն այսօր չպետ է մասնակեր ԱԺ նիստին, խորհդարանական ուժերն իմացել են վաղ առավոտից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«ԲՀԿ-ի քայլը չգիտեմ բոյկոտ է, թե ինչ է, բայց ամեն ինչ նորմալ է, մենք քվեարկում ենք և քվորումն էլ ապահովվում:
Իսկ երեկվա իրենց քայլը նրանք պատճառաբանում են, որ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ընդունմամբ հարստանում են բանկերը, և դա ուղղված չէ կոռուպցիայի դեմ պայքարին: Այնինչ դա հենց ուղիղ կապված է կոռուպցիայի հետ»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավորի հետ բանավիճող «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ծիծաղելի համարեց այն, որ կոալիցիայի ակնհայտ փլուզումը խնդիր չի իշխանության համար:

«Եթե ՀՀԿ-ն համարում է, որ կոալիցիայի փլուզումը խնդիր չէ, ապա ապացուցում է, որ միայն ՀՀԿ-ի իշխանությունն է հաստատված և կոալիցիա չկա: Դա ձևական է: Պետք է իրերը իրենց անուններով կոչել: Այդ օրենքի ընդունմամբ՝ ՀՀԿ-ն ուզում է բոլոր ռեսուրսները վերցնել ԲՀԿ-ի ձեռքից»,-ասաց նա և ավելացրեց, որ ՀՀԿ-ն չի ցանկանում որ որևէ մեկը ունենա ռեսուրս, իսկ օրենքի ընդունմամբ բոլոր գերատեսչությունները զրկվում են ռեսուրսներից:

ԲՀԿ-ի օրինագծի դեմ դուրս գալը ՀՀԿ-ը պատգամավորը միաժամանակ նորմալ երևույթ է համարում:
«Մենք բազմաթիվ օրենքներ ենք քննարկել, որ էլի ԲՀԿ-ն չի ընդունել, ինչու եք սա կապում քաղաքականության հետ»,-ասաց Ավետիսյանը: