Խարբերդի բնակչի մոտ թմրանյութ են հայտնաբերել` ներարկիչներով

12:23 • 07.02.12

Փետրվարի 7-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու ներարկիչ, մեկի մեջ՝ 4 մլ, մյուսում՝ 1,5 մլ լուծույթներով:

Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: