Մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը

13:24 • 07.02.12

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը:

Ամբաստանյալներից դատարան են ներկայացել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՃՈ տնտեսկան բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը, ինչպես նաև դատարան է ներկայացվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:

Այժմ դատարանում վկայությամբ հանդես է գալիս ՃՈ աշխատակից Նիկողայոս Եղիազարյանը, ով նախ նշեց, որ ցանկանում է, որպեսզի դատարանը հիմք վերցնի իր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Սակայն դատավոր Պապոյանը վկային հորդորեց պատմել այն ինչ նա տեղյակ է սույն գործից:

Նիկողայոս Եղիազարյանը նշեց, որ ավելի շատ բենզին ստանալու մասին հաշվետվություն գրելու ցուցում է տվել Ստեփան Կարախանյանը. «Չէի ուզում ավելորդ խոսակցություն գար: Ասել ա «գրեք, ավել անվադող կստանաք, լավ կլինի» ես էլ գրել եմ»,- ասաց վկան:

Նիստը դեռ շարունակվում է: