Բուլղարիայի հեղեղումները հասել են Թուրքիա
Բուլղարիային և Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Մարիցիա գետի վարարման հետևանքով քանդվել են գետի երկայնքով կառուցված պաշտպանական թմբերը: Ջուրն այսօր առավոտից սկսել է հեղեղել Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Էդիրնե քաղաքը:
Ջրի տակ են զբոսայգիներ, առանձնատներ, պետական կառույցներ, ինչպես նաև Էվլիա Քասըմ փաշայի մզկիթը:
Սրա հետևանքով մի քանի դպրոցներ արդեն դադարեցրել են դասերը:
Նշենք, որ Մարիցա գետի վարարման հետևանքով Բուլղարիայում 3 գյուղ էր գրի տակ անցել, որի հետևանքով գրանցվել էր 4 զոհ:









