Ավստրալիայում այսուհետ պարտադիր է մերկ ստուգումը
Համաձան Ավստրալիայի անվտանգության խորհրդի ընդունած որոշման՝ այսուհետ բոլոր ուղևորները ինքնաթիռ նստելուց առաջ, կմերկանան ու կանցնեն հատուկ ռենտգենային սարքի միջով, գրում է theglobalistreport.com կայքը։
Այս նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել թռիչքի ժամանակ հնարավոր միջադեպերից։ Մասնավորապես՝ խոսքը մարմնում արգելված իրեր տեղափոխելու մասին է։
«Մարդիկ հասկանում են, մենք այսօր այնպիսի աշխարհում ենք ապրում, որ ամեն քայլափոխի մեզ վտնգ է սպառնում։ Ուստի պետք է անել ամեն ինչ, որպեսզի խուսափենք այդ վտանգներից։ Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կընդունվի հասարակության կողմից», - նշվում է անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ օրենքը վերաբերում է բոլոր ուղություններով չվերթներին։ Այսպիսով՝ Ավստրալիան դարձել է աշխորհում առաջին երկրը, որտեղ պարտադիր է դառնում մերկացած ստուգում անցնելու օրենքը։









