Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը

17:15 • 07.02.12

Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվի ավագ դպրոցի մոտ 300 դասավանդող, իսկ բաց դասին կմասնակցի ավելի քան 5000 աշակերտ և մանկավարժական կրթություն ստացող ուսանող:

Այսօրվանից նաև Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Kaspersky լավագույն հակավիրուսային ծրագրեր, այլ նաև անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի «Kaspersky Internet Security» ծրագիրը, որը թույլ կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ն սկսել է դեռ սեպտեմբեր ամսին, երբ բոլոր բաժանորդներին հնարավորություն տրվեց անվճար փորձել Kaspersky հակավիրուսային ծրագրի արդյունավետությունը, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ դեպի անվտանգ ինտերնետ:

«Անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի` Kaspersky ընկերության հետ մեր համագործակցության շրջանակներում այսուհետ ինտերնետի մեր 70,000 բաժանորդները կարող են վերահսկել իրենց երեխաների մուտքն ինտերնետ: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվել լիարժեք անվտանգության մեջ: Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, և շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվել է « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտել են իրենց պատրաստակամությունը ապահովելու անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:
Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:

«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: