Լահորում փլված գործարանի զոհերի թիվը հասել է 17-ին

12:53 • 07.02.12

Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունի հետևանքով քանդված գործարանի զոհերի թիվը հասել է 18-ի, այդ թվում է 6 երեխա:

Փրկվել է 14 մարդ: Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ են մնում տասնյակ մարդիկ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկ Լահորում մեկ այլ պայթյունի պատճառով փլվել էր անասնաբուժական պրեպարատների գործարանի շենքը:

Ոստիկանության հաղորդմամբ գործարանը ապօրինի է գործել: