ՌԴ պետդուման հաստատում է քիմիական կաստրացիայի օրինագիծը

20:19 • 07.02.12

Այսօր Ռուսաստանի Դաշնության պետդուման 3-րդ վերջնական ընթերցմամբ ընդունել է մանկապիզծների պատժի խստացման վերաբերայլ նախագահական օրինագիծը, որը մանկապիղծ կրկնահանցագործների համար նախատեսում է ցմահ բանտարկություն, քիմիական կաստրացիայի, ինչպես նաև 14-ից ցածր տարիքի երեխաների հանդեպ բռնություն իրականացնողներին պատժի պայմանական կրման արգելք:

РИА Новости –ի հաղորդմամբ` ռուս խորհրդարանականները նշել են, որ ընդունված օրենքում բացակայում է մանկական պորնոգրաֆիայի սահմանումը, չնայած նման խնդրանք էր ներկայացված իրավապահ մարմինների կողմից:

Նրանք նաև կարծում են, որ չնայած օրենքը ընդանուր առմամբ ուղղված է խստացմանը, սակայն առկա են պատժի որոշ մեղմացումներ անչափահասների դեմ ոչ բռնի գործողություններ իրականացրածների նկատմամբ: Ստացվում է, որ եթե հանցագործը զոհի հետ պայմանավորվել է և զոհը 13 տարեկան է, ապա հանցագործին ոչինչ չի սպառնում:

Բացի այդ, որպեսզի մանկապիղծին բանտ նստեցնեն, պետք է 3 որակավորող չափանիշներ լինեն. մանկապիղծը պետք է գիտենա, որ (զոհը) անչափահաս է, որ սեռական հասունության չի հասել և որ նրանց տարիքային տարբերությունը 4 տարուց ավել է:

«Ըստ այդմ, ստացվում է, որ փաստացի ոչ մի մանկապիղծի դատել չի ստացվի, եթե հիմնավորումներից որևէ մեկը բացակայում է»,- նշել են խորհրդարանականները:

Ընդունված օրենքում առաջին անգամ պաշտոնապես քրեական օրենսդրության մեջ ներմուծվեց «պեդոֆիլիա» բառեզրը:Նաև առաջին անգամ նախատեսվում է բժշկական բնույթի ստիպողական միջոցների կիրառում, ներառյալ քիմիական կաստրացիան14 տարեկանից ցածր անձանց հանդեպ հանցագործ արարքներ իրականացրած մանկապիղծների նկատմամբ: