Բայազետում դատախազ է սպանվել
Թուրքիայի արևելյան Դոուբայազըթ մարզում զինված հարձակման է ենթարկվել գլխավոր դատախազ Հաքան Քըլըչի վրա:
«Հյուրիյեթ» –ի փոխացմամբ` դատախազի վրա հարձակումն իրականացվել է կեսօրին մոտ, երբ առևտուր անելուց հետո մոտեցել է իր մեքենային:
Հարձակման հետևանքով Քըլըչը ծանր վիրավորվել է: Նրան տեղափոխել են նախ Դոուբայազըթի հիվանդանոց, ապա` Անկարայի Աթաթուրքի անվան հիվանդանոց, որտեղ նա բարդ վիրահատության է ենթարկվել: 3 փամփուշտներից ծանր վիրավորված դատախազը վերակենդանացման բաժնում, մի պահ գիտակցության է եկել, սակայն քիչ անց մահացել:
Դեպքից հետո իրականացրած ոստիկանական գործողությունների արդյունքում արդեն 3 մարդ է ձերբակալվել:









