Ռուբեն Մասումյանը ԲՀԿ-ից դուրս է գալիս առողջականի պատճառով. ԲՀԿ մամլո քարտուղար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը՝ (Բենզին Ռուբո) կուսակցությունից հեռանալու դիմում է գրել, քանի որ անորոշ ժամանակով բացակայելու է Հայաստանից: Այս մասին Tert.am-ին ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը: Վերջինիս խոսքով՝ Ռուբեն Մասումյանը արտասահմանում է, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նշենք, որ Շենգավիթում նրան փոխարինելու է Ավետիս Գրիգորյանը:









