Շենգավիթում ինքնասպնության 2 դեպք է տեղի ունեցել
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ինքնասպանության 2 դեպք է տեղի ունեցել:
Ինչպես Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից Նժդեհի 18 շենքի բնակիչ 67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան ժամը 9:00-ից մինչև 11:50-ն ընկած ժամանակհատվածում կախվել է։
Շենգավիթ վարչական շրջանում հերթական ինքնասպանության մասին տեղեկություն ոստիկանությունը ժամը 14.00-ին ստացել է շտաբօգնության կայանից:
Ըստ ոստիկանության տեղեկատվության` 62-ամյա Շուշանիկ Ջագարյանը, որն ապրում էր Վերին Շենգավիթ 2 փողոցի 2-րդ շենքում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել 6-րդ հարկից:
Երկու դեպքերով էլ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:









