Գերմանիայում Սիրիայի երկու լրտես է ձերբակալվել
Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարել է, որ ձերբակալել է երկու անձ, որոնց կասկածում են Սիրիայի հատուկ ծառայությունում աշխատելու մեջ, գրում է «Ինտերֆաքսը»:
Դատախազության տվյալով` ձերբակալված 34-ամյա սիրիացի Մահմուդ էլ-Ա.-ն և 47-ամյա Աքրամ Օ.-ն հանդիսանում են Գերմանիայի և Լիբանանի քաղաքացիներ: Նրանց մեղադրում են մի քանի տարի շարունակ սիրիական ընդդիմության` Գերմանիայում բնակվող ներկայացուցիչներին հետևելու մեջ:
Դատախազությունում նշել են նաև, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին երկար ժամանակ հետևել են կասկածյալների գործունեությանը:









