Կրկին ռմբակոծություններ Սիրիայում

12:24 • 07.02.12

Սիրիայի բանակն այսօր շարունակել է Հոմս քաղաքի ռմբակոծությունը: Նախօրեին ընդդիմադիրների խոսքով ռմբակոծություններից զոհվել էր 50 մարդ:

Երկրի իշխանությունը հայտարարում է, որ զորքերն ապստամբությունը կշարունակեն ճնշել այնքան ժամանակ, քանի դեռ «զինված ահաբեկիչները» չեն զիջի իրենց դիրքերը, գրում է BBC-ին:

Այսօր Սիրիա է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերի սկսած ռմբակոծության ընթացքում իշխանությունը գործի էր դնում մարտական ուղղաթիռներ և հրթիռային կայաններ: