Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ սատարելու. Սուրեն Սիրունյան

12:08 • 07.02.12

Մինչև խորհրդարանական ընտրությունները նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը չի սատարելու ոչ մի քաղաքական ուժի, իսկ նախագական ընտրություններում չի սատարելու Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե վերջինս առաջադրի իր թեկնածությունը:

«Այս պահի դրությամբ որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ կանգնելու որևէ մեկի կողքին: Ընտրությունների ավարտից հետո նոր կորոշեմ, որ կուսակցությանը միանալ»,- , այսօր լրագրղների հետ հանդիպմանը հայտարարեց Սիրունյանը:
«Ես պատահական մարդ չեմ: Առաջին շարժումը նախաձեռնողներից մեկն եմ եղել: Մինչև ընտրութուններ չեմ պաշտպանելու, որովհետև մարդ մի անգամ է լինում կուսակցության անդամ: Երբ կուսակցությունից կուսակցություն են գնում, նման մարդկանց քայլերը չեմ ընդունում»,-ասաց Սիրունյանը:

Հարցին թե նախագահական ընտրություններին ինքն ում է ընտրելու, Սիրունյանը պատասխանեց. «Նախագահական ընտրություններին մեկ տարուց ավել ժամանակ կա, կասեմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ սատարելու»: