Ստեփան Դեմիրճյանը կողմ է ընդդիմադիր ուժերի համագործակցությանը

15:36 • 07.02.12

«Հայաստանի Ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեմ չէ, և խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադության համագործակցությանը:

Դեմիրճյանին ներկայացվեց «Ազատ դեմոկարտներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի կոչը, ըստ որի, մեծամասնական ընտրակարգով նույն տեղամասերում ընդդիմադիր ուժերի տարբեր թեկնածուներ չառաջադրվեն:
«Ես կարծում եմ, որ այս ձևով առավելագույն արդյունքավետ կաշխատենք և իրար չենք խանգարի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին նոր քաղաքակն նոր ուժերի դաշինք կազմելու հնարավորությանը, ապա Ստեփան Դեմիրճյանը հավատացրեց, որ այդ մասին առայժմ խոսք չկա, սակայն նա նկատեց, որ իրենք պատրաստ են արդար ընտրությունների շուրջ համագործակցել տարբեր ուժերի հետ:

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն ՀԺԿ-ն կողմ է, մինչդեռ ըստ կուսակցության նախագահի, դա չի նշանակում, որ դրանով հնարավոր կլինի կանխել բոլոր տեսակի ընտրակեղծիքները:

Ստեփան Դեմիրճյանը նաև հրաժարվեց անդրադառնալ ՀԱԿ-ի ցուցակին, քանի որ, ըստ նրա, դեռևս նման քննարկում չի եղել: Այս հարցում, նրա խոսքով, հստակություն կմտնի փետրվարի վերջերին:

Տարաձայնությունների մասին ՀԺԿ նախագահը չհերքեց. « Ցուցակ կազմելը բավականին ծանր գործ է, երբ մի միավորման մեջ ընկած են մի քանի կուսակցություններ, անհատներ նաև անարժան մարդիկ»,- ասաց նա:

Խորհրդարանական ընտրություններ արդյունքների մասին նա նախընտրեց կանխատեսումներ չանել, սակայն նշեց, որ ընտրություններից հետո ԱԺ-ում ՀԱԿ-ը «մեծամասնություն, կամ առնվազն զգալի մեծամասնություն» կունենա: «Խոսքը չի գնում 10-15 հոգու մասին»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: