Անցած տարի երկրում 8 ահաբեկչությունն է կանխվել. Մեդվեդև

14:30 • 07.02.12

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անվտանգութայն Դաշնային Ծառայություն աշխատակիցները 2011թ. 94 ահաբեկչական ուղվածության հանցագործություն են կանխել, այդ թվում 8 ահաբեկչական գործողություն՝ տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։

«Դրանք փրկված կյանքեր են»,- շեշտել է ՌԴ նախագահը, հավելելով, որ իրենց հաջողվել է հասնել նշանակալի արդյունքի։

Մեդվեդևը նշել է նաև, որ չնայած վերոնշյալ թվերին, այնուամենայնիվ ահաբեկչությունների թիվը չի նվազել։