Տիգրան Կարապետյանը Սուքիաս Ավետիսյանին խորհուրդ տվեց խաչ քաշել դեմքին

14:27 • 07.02.12

«Ժողովուրդը ատում է ձեզ»: Այս միտքն այսօր հայտնեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի այն խոսքին, թե իրենք կարող են հավաքել իրենց անհրաժեշտ բոլոր ձայները:

«Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդը սիրո՞ւմ է ձեզ»: Ավետիսյանի հաստատումից հետո Կարապետյանը խորհուրդ տվեց նրան խաչ քաշել դեմքին:

ՀՀԿ-ական Սսուքիաս Ավետիսյանը խոստացավ, որ այս անգամ ընտրությունները թափանցիկ են լինելու, սակայն Տիգրան Կարապետյանը նրան հիշեցրեց, որ այդ հնարավորությունը նրանք դեռ չորս տարի առաջ ունեին:
«Այս անգամ ավելի լավ ենք անցկացնելու, որ էլ չխոսաք»,- ասաց Ավետիսյանը:

Իսկ «գայլերը միշտ անկուշտ են, պայքարը թեժ է լինլելու» Տիգրան Կարապետյանի հայտնի խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին: Նրան վրդովեցնում է այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները կուսականացված են:

«Դուք տալիս եք արտոնություն այն գյուղապետերին, որոնք ձեր կուսակցության անդամ են»,-Սուքիաս Ավետիսյանին ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: ՀՀԿ պատգամավորը Կարապետյանին հիշեցրեց, իր քաղաքական նախկին քայլերը:

«Դուք մի քանի անգան փորձել եք իշխանություն գալ, բայց դա չի ստացվել ձեզ մոտ: Իսկ ժողովուրդը մեզ վստահում է»,-ասաց Ավետիսյանը: