Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի օպերատորը
60 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի օպերատոր և վավերագրական ռեժիսոր Մայքլ Դեգրայը, ով մասնակցել է «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումներին, գրում է BBC-ին:
Դեգրայը իր գործընկերոջ` Էնդրյու Ուայթի հետ Ավստրալիայում աշխատում էր նոր վավերագրալկան ֆիլմի վրա` Ջեյմս Քեմերոնի հետ համատեղ:
Փետրվարի 4-ին Դեգրայի և Ուայթի մասնավորը ուղղաթիռը Սիդնեյի հարավային հատվածում վթարի էր ենթարկվել: Երկու ուղևորն էլ մահացել են, սակայն նրանց ինքնությունը պարզվել է միայն երկու օր անց:
Դեգրայը հայտնի էր ստորջրյա կյանքի վերաբերյալ իր վավերագրական ֆիլմերով, նա բազմիցս տարբեր մրցանակների է արժանացել, այդ թվում` EMI-ի և BAFTA-ի:
Ռեժիսորը համագործակցել է այնպիսի հայտնի հեռուսատընկերությունների հետ, ինչպիսիք են BBC-ն, National Geographic-ը և Public Broadcasting Service-ը:
Նա 2005 թ.-ին աշխատել է նաև ««Տիտանիկի» վերջին գաղտնիքները» վավերագրական ֆիլմի նկարահանումներին:










