Պակիստանում 12 մետրանոց շնաձուկ են գտել (տեսանյութ)
Պակիստանում ձկնորսները Արաբական ծովում 12 մետրանոց շնաձուկ են գտել, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Կարաչիի ձկնորսներին սատկած շնաձկանը, որը կշռել է մոտ 7 տոննա, ջրից հանելու համար 5 ամբարձիչ է հարկավոր եղել:
Նախնական տվյալների համաձայն` սա Պակիստանում հայտնաբերված ամնենամեծ շնաձուկն է: Նշվում է նաև, որ ձուկը վաճառվել է 1.7 մլն պակիստանյան ռուփիով, ինչը համարժեք է $18 հազ դոլարի:









