Արևը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաները երեխաների մոտ. հետազոտություն
Առողջության և շրջակա միջավայրի եվրոպական գիտահետազոտական կենտրոնի մասնագետները, իրենց ավստրալիացի գործընկերների հետ անցկացրած փորձաքննության արդունքում եկել են այն եզրահանգման, որ արևի տակ մնալը երեխաներին կօգնի նվազեցնել ալերգիկ ռեակցիաները, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ հատկապես արևոտ կարճ օրեր ունեցող երկրներում բնակվող երեխաներին մաշկային բազմաթիվ հիվանդություններ են սպառնում:
Փորձաքննությունն ապացուցել է, որ ալերգիկ ռեակցիաները հիմնականում կապված են բնակլիմայական պայմանների հետ. որքան տաք ու չոր է բնակավայրն, այնքան ալերգիկ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը քիչ է: Գիտնականները կարծում են, որ իրենց հետազոտությունները կօգնեն երեխաներին բուժվել էկզեմայից:
Սակայն գիտնականները նշում են նաև, որ պետք չէ չարաշահել արևային լոգանքները, քանի որ այն նաև բացասական հետևանքներ կարող է ունենալ:









