Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը` մարտի 31-ին, Գերմանիայում

11:35 • 08.02.12

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Պողոսյանը։ Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Baden Arena համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: