Հաքերները կոտրել են Սիրիայի նախագահականի էլ-փոստը. գաղտնաբառը դժվար չէր` 12345

00:40 • 08.02.12

Anonymous-ի հակերները կոտրել են Սիրիայի նախագահագան գրասենյակի երկու աշխատակցի էլեկտրոնային փոստերը և լայն զանգվածներին ներկայացրել գրասենյակի բազմաթիվ նամակներ, հաղորդում է NEWSru.com-ը հղում կատարելով Ha'aretz պարբերականին:

Ըստ թերթի` նախագահի գրասենյակի աշխատակիցների էլեկտրոնային փոստի գաղտնաբառը շատ պարզունակ է եղել` 12345, ինչի շնորհիվ էլ հաքերները կարողացել են կոտրել նախագահական գրասենյակի ղեկավար Մանսուր Ազզամի և նախագահի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Բուտանա Շաաբանի էլեկտրոնային փոստերը:

Մասնավորապես ներկայացվել, թե ինչպես է Բաշար Ասադը նախապարտաստվել АВС ալիքով կայանալիք հարցազրույցին:
Այդ հարցազրույցից 10 օր առաջ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչության մամուլի քարտուղարը երկար նամակ է ուղարկել Ասադի քարտուղարություն: Նամակում ներկայացվում է ամերիկյան մամուլում գործածվող կլիշեները և դրանք շրջանցելու տարբերակները:

Որպես հակամիջոց առաջարկվում է գործածել «ճգնաժամի սկզբնական փուլում մի շարք սխալներ թույլ տրվեցին` կապված ոստիկանության աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպման հետ», պնդելով, թե ամերիկացիները հեշտությամբ մանիպուլացիայի են ենթարկվում, երբ «սխալներ» բառը լսում են «դրանք արդեն շտկված են» արտահայտության հետ միասին:

Նամակում Ասադին խորհուրդ է տրվում հետևյալ արտահայտությունը արտաբերել. «Սիրիայի ոստիկանությունը, ի տարբերություն ամերիկյանի, կտտանքներ չի կիրառում, իսկ ԱՄՆ-ն իր զինվորականներին և ոստիկաններին հատուկ պատրաստում է ձերբակալվածներից ուժային մեթոդներով տեղեկություններ կորզելուն»:

Ասադին նաև խորհուրդ են տվել, ամերիկացիներին հիշեցնել Իրաքի Աբու-Գրեյ բանտի մասին, որտեղ պահվողները խոշտանգումների էին ենթարկվում էլեկտրական աթոռի միջոցով: