Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Վերջիններս ԼՂՀ նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի և 2012 թ. նախատեսված աշխատանքների մասին:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջանային վարչակազմերի և տարբեր պետական կառույցների միջև համակարգված համագործակցության, ինչպես նաև ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:









