«Պետք չէ հրանոթով ծիտ որսալ». ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը

14:27 • 08.02.12

Այսօր Ազգային Ժողովում, ի թիվս այլ օրինագծերի, քննարկվում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվելու դեպքում կսահմանի, թե երբ է պետք օգտագործել պաշտպանական միջոցները արտակարգ դրության ժամանակ:

Հիմնական զեկուցող, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, որ պաշտպանական միջոցները պետք է օգտագործել միայն այն ժամանակ, երբ իրավապահ մարմիններն ու անվտանգության զորքերը չեն կարողանա լուծել հարցը:

«Պետք չէ հրանոթով ծիտ որսալ», ասաց Թովմասյանը` ավելացնելով, որ «կարելի է այդ ծիտն այլ կերպ էլ որսալ»:
Նախարարը նաև նշեց, որ եթե պաշտպանական միջոցները պետք է մասնակցեն արտակարգ դրության ժամանակ սահմանադրական կարգի պահպանմանը, միայն այն դեպքում, երբ նրանք կգօրծեն ոստիկանության և անվտանգության զորքերի նման:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին» օրինագծերը»: