Հացը` ինֆարկտի և ինսուլտի պատճառ
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտողները 10 սննդամթերք են առանձնացրել, որոնց օգտագործումը կարող են ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ հանդիսանալ: Ցուցակը գլխավորում է հացը:
Սակայն մեղավորը ոչ թե հենց հացն է, կամ էլ հացամթերքը, այլ դրանցում աղի չափազանց մեծ պարունակությունը, որն օրգանիզմում արյան ճնշման բարձրացման պատճառն է:
Ներկայում յուրաքանչյուր ամերիկացի օրական օգտագործում է 3266 մգ աղ: Իսկ բարձր ճնշում ունեցող 50-ից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել միայն 1500 մգ աղ:
Հացի հետ միասին վտանգավոր ցուցակում են հայտնվել նաև երշիկը, պիցցան, մակարոնեղենը, արագ պատրաստման սնունդները, պանիրը, չիփսերը, փոփքորնը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն առաջարկել է սննդամթերք արտադրողներին 25%-ով կրճատել աղի օգտագործումը: Բժիշկները հավաստում են, որ այդ կերպ տարեկան նրանք կկարողանան պահպանել 30 հազ մարդու կյանք:









