Կալիֆոռնիայում միասեռականների ամուսնության արգելքը հակասահմանադրական է ճանաչվել
ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում գործող օրենքը, որն արգելում է միասեռականների ամուսնությունը:
CNN-ի հաղորդմամբ` դատարանը հաստատել է, որ նահանգի սահմանդարությունում գործող ութերորդ փոփոխությունը, համաձայն որի ամուսնությունը կնոջ և տղամարդու դաշինք է, էական վնաս է հասցնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:
Միաժամանակ, ութերորդ փոփոխության կողմնակիցները հայտարարել են, որ այս վճիռը կբողոքարկեն բոլոր դատական ատյաններում, ընդուպ մինչև ԱՄՆ-ի Գերագույն դատարան:
Ներկայում ԱՄՆ-ում միասեռականների ամուսնությունը օրինական է Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Կոնեկտիկուտում, Վերմոնտում, Նյու Յորքում և Կոլումբիայի շրջանում:









