Պսկովում նորածինը ալկոհոլից մահացել է
Փորձագետները Պսկովում բնակվող 5-ամսական Արտյոմ Մ.-ի արյան մեջ 0.5մլ ալկոհոլ են հայտնաբերել, ինչը երեխայի մահվան պատճառ է դարձել, տեղեկացնում Life News-ը:
Ալկոհոլի այդ քանակությունը չէր կարող ժառանգական կամ առողջական խնդրից առաջանալ: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխային երկար ժամանակ ալկոհոլ են խմեցրել: Ալկոհոլը կուտակվելով երեխայի ճարպային հյուսվաքներում տոքսիկացում է առաջացրել, ինչի արդյունքում Արտյոմը մահացել է:
Ոստիկանության տվյալներով` երեխան բնակվել է սոցիալապես անապահով ընտանիքում, իսկ նրա ծնողները հարբեցողներ են:
Երեխայի մայրը հետախուզվում է, նախաքննությունը շարունակվում է:









