Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների վրա
Չինաստանում դանակով զինված մի տղամարդ ներխուժել է Նանչյան քաղաքի թիվ մեկ դպրոցը և և վնասել երկու երեխայի, գրում է vesti.ru-ն:
Ականատեսների վկայությամբ` հանցագործը դպրոց էր մտել դասերից առաջ, բարձրացել երկրորդ հարկ և դանակով հարվածել մի քանի աշակերտի, որոնց լուրջ վնասվածքներով հոսպիտալացրել են:
Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Հավելենք, որ նմանատիպ հարձակումներ Չինաստանում հաճախ են տեղի ունենում: Միայն 2010 թ. մարտ-մայիս ամիսներին նման 6 հարձակումների արդյունքում 17 երեխա էր զոհվել:









