Նիդերլանդներում բացվել է ամուսնալուծությունների հյուրանոց
Նիդերլանդներում բացվել է աշխարհում իր տեսակի մեջ եզակի` ամուսնալուծությունների համար նախատեսված հյուրանոցը, տեղեկացնում է Mixnews պորտալը:
Ջիմ Հալֆենսն իր հյուրանոցն անվանել է «Բաժանումների հյուրանոց», որտեղ կայցելեն միայն նրունք ովքեր ցանկանում են ամուսնալուծվել: Նա ամուսիններին առանձին սենյակներ կհատկացնի, սակայն ցանկության դեպքում նրանք կարող են նույն սենյակում մնալ:
Գնի մեջ ներառված կլինի նաև իրավաբանական խորհրդատվությունը: Ամեն ինչ կհմապատասխանի հոլանդական օրենքներին և հյուրանոցը լքող զույգի գործը կտեղափոխվի դատարան:
Չի նշվում այն մասին, թե «Բաժանումների հյուրանոցում» զույգերը կարո՞ղ են միավորվել, թե ոչ:









