Սևանում ջրահեղձ են եղել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ

17:37 • 08.02.12

Այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ժամը 14.30-ի սահմաններում գյուղացիները Սևանա լճից դուրս են բերել երկու դի:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` պարզվել է, որ ջրահեղծ եղածները նույն գյուղի բնակիչներ են` 1978 թ. ծնված Տիգրան Ավոյանը և նրա հորեղբոր որդի` 1968 թ. ծնված Մելսիկ Ավոյանը: