Հայտնաբերվել է աշխարհի առաջին կենդանին

13:30 • 08.02.12

Գիտնականների միջազգային մի խումբ Նամիբիայի Էտոշի ազգային պարկում հայտնաբերել է աշխարհի ամենահին արարածների մնացորդները, տեղեկացնում է National Geographic-ը:

Հնագույն արարածները, որոնք ենթադրաբար ապրել են միլիոնոնավոր տարիներ առաջ, արտաքնապես նման են ժամանակակից ծովային սպունգերին:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գտածոն 550-760 մլն տարվա է: Մինչ այս, համարվում էր, որ աշխարհի առաջին կենդանիները մոլորակի վրա ապրել են 600-650 մլն տարի առաջ:

Գիտնականների խոսքերով, ստացված տվյալները համապատասխանեցվել են գենետիկ հաշվարկների հետ, որոնք հնարավորություն են տվել որոշել առաջին բազմաբջիջ կենդանիների մոտավոր տարիքը: 

Հայտնաբերվել է աշխարհի առաջին կենդանին