Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից Վան Գոգի կտավը վաճառվել է 16 մլն-ով
Կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից Վինսենթ Վան Գոգի կտավը երեքշաբթի Christie's աճուրդի տանը վաճառվել է 10.1 մլն ֆունտ ստերլինգով (16 մլն դոլարով):
Ինչպես հաղորդում է Reuters-ը, աճուրդից առաջ «Սեն Ռեմիի ապաստարանի ու մատուռի տասարանը» կտավը փորձագետները գնահատել էին 5-7 մլն ֆունտ:
Վան Գոգը կտավն ավարտին է հասցրել մահից մեկ տարի առաջ (նկարիչը մահացել է 1890 թվականին), իսկ 1963-ին այն գնել է Էլիզաբեթ Թեյլորի հայրը` որպես նվեր դստերը:
Christie's-ի աճուրդում 10.3 մլն ֆունտով (16.3 մլն դոլար) վաճառվել է նաև իսպանացի արվեստագետ Խուան Գրիսի «Գիրք»-ը, ռեկորդ է գրանցել Ժոան Միրոյի Painting-Poem նկարը, որը վաճառվել է 16.8 մլն ֆունտով` 26.6 մլն դոլար:










