Նա ցույց տվեց մարդու իր տեսակը. Հեղինե Բիշարյան
Գագիկ Բաղդասրյանն այլևս չի հետաքրքրում «Օրինաց երկրին» և անձամբ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Եվ նաև այն, թե նա ուր կգնա և ինչ գործունությամբ կզբաղվի: Այս մասին Tert.am-ին ասաց Հեղինե Բիշարյանը` ավելացնելով, որ չի զարմանա, եթե Գագիկ Բաղդասարյանին տեսնի ԲՀԿ շարքերում: «Նա ցույց տվեց իր մարդու տեսակը: Մարդը պետք է սկզբունքներ ունենա»,- սա ևս նախկին կուսակցի մասին ՕԵԿ փոխնախագահի կարծիքն է:
Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ-ից հեռացված Բաղդասարյանը ինչպես հեռուստաեթերով, այպես էլ մի շարք լրատվամիջոցների ասել էր, թե ՕԵԿ այլևս գոյություն չունի և այն արդեն վաղուց «ՀՀԿ է դարձել»:
«Օրինաց երկրի» փոխնախագահ, ՕԵԿ խմբակցութան ղեկավար Հեղինե Բիշարյանը սկզբունքային մարդ է և հարգում է սկզբունքներ ունեցող պարկեշտ մարդկանց: Սա Հեղինե Բիշարյանի պատասխանն է Գագիկ Բաղդասարյանին:
«Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ կոալիցիայի շրջանակներում ենք աշխատում , և ոչ միայն ՕԵԿ-ը, այլ նաև ԲՀԿ-ն գերակշիռ մեծամասնություն կազմող նախագծերին միասնական ձևով է քվեարկում, դա տեսանելի է, դա բոլորին է հայտնի»,- որոշ ներկուսակցական խնդիրներ բացահայտեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ խոսքն ըստ ամենայնի «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի մասին է, որին ըստ մամուլի ՕԵԿ նախկին անդամը քվեարկել էր ձեռնպահ:
Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր նաև, որ կուսակցությունը զբաղված է միայն կոճակ սեղմելով: « Խմբակցության անդամները պարտավոր են մասնակցել կուսակցության աշխատանքներին, քննարկումներին տեսակետ հայտնել և գնալ դահլիճ ու քվերակությանը մասնակցել: Կարծում եմ, որ իմ տեսակետը կպաշտպանի ցանկացած խմբակցություն ղեկավար: Ինչպես յորաքանչյուր կուսակցություն, այնպես էլ ՕԵԿ-ը աշխատում է այդ սկզբունքով: Եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, նշանակում է որ դա իր տեղը չէ»,- ամփոփեց Հեղինե Բիշարյանը:









