Հոլիվուդում Ջանոյանն ու Դարբինյանը ձերբակալվել են կրեդիտ քարտերի ինֆորմացիա գողանալու համար

10:21 • 08.02.12

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի հայազգի բնակիչներ Արթուր Դարբինյանն ու Ալիկ Ջանոյանը խարդախության կասկածանքով ձերբակալվել են:

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, 21-ամյա Դարբինյանի և 20-ամյա Ջանոյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել կրեդիտ քարտերի ինֆորմացիա և անձնական տվյալներ գողանալու, ինչպես նաև առևտրային ձեռնարկության տարածքում գողություն կատարելու համար:

Դարբինյանն ու Ջանոյանը ձերբակալվել են փետրվարի 2-ին, նրանք, սակայն, դատարանում իրեց մեղքը չեն ընդունել:

Կայքը, վկայակոչելով շրջանի ոստիկանության տվյալները, հաղորդում է, որ տղաները, գողացված կրեդիտ քարտերի ինֆորմացիան այլ քարտերի վրա վերակոդավորելու ճանապարհով 100 դոլար արժողությամբ առնվազն 17 նվեր քարտ են գնել:

Ձերբակալման պահին նրանց գրպանում, նվեր քարտերից բացի նաև վերակոդավորված կեղծ քարտեր են  եղել: Քննիչները պարզել են, որ առնվազն 17 մարդու բանկային տվյալ է գողացվել, յուրաքանչյուրին 800-ից 1000 դոլար վնաս հասցվել: