IFC Հայաստանում տարեցտարի ավելացնում է ներդրումները. Թոմաս Լյուբեք

16:32 • 08.02.12

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, IFC) Հայաստանում տարեցտարի ավելացնում է ներդրումները և դրանք աճում են լոգարիթմի սկզբունքով, այսօր ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի խմբի ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների միջև համաձայնության պայմանագրի ստորագրումից հետո ՄՖԿ Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:

«Մաթեմատիկայի կանոններով նման աճը երկար շարունակվել չի կարող, բայց մենք մեր աչքերը բաց ենք անում և փնտրում ենք բիզնեսներ: Միայն այս տարի արդեն 40 մլն դոլարի ներդրում ենք արել տարբեր ոլորտներում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու ՄՖԿ-ին ներդրումներ չի կատարում Հայաստանի համար մի այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է զբոսաշրջությունը, Թոմաս Լյուբեքը պատասխանեց. «Մենք նախապատվություն չունենք որոշակի ոլորտների նկատմամբ և պատրաստ ենք ցանկացած ոլորտում աշխատել: Եթե հիշում եք, Հայաստանում հենց առաջին ներդրումը «Արմենիա Մարիոտ հյուրանոցի կառուցումն էր»: