Հնդիկ նախարարներին աշխատանքից հեռացրել են` պոռնո դիտելու համար
Հնդկաստանի Կարնատակա նահանգի երեք նախարարների ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանց մեղադրել են Պետական ասամբլեայում պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելու մեջ, գրում է BBC-ն:
Նախարարներից մեկը իշխանությունում վերահսկում էր երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը:
Տեղի լրատվամիջոցները ցուցադրել են ձայնագրություն, որտեղ նախարարներից մեկը իր բջջայինում տեսանյութ է դիտում, ապա ցուցադրում այն գործընկերներին:
Հավելենք, որ նախարարներից երեքն էլ ժխտում են, որ պոռնո բնույթի տեսանյութ են դիտել:









