Հնդկաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. 26 զոհ

10:35 • 08.02.12

Հնդկաստանում ուղևորատար միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում 26 մարդ է զոհվել:

Դեպքը պատահել է հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում, Ագրա քաղաքից 120 կմ հեռավորության վրա:

Ոստիկանության տվյալով, միկրոավտոբուսի բոլոր ուղևորները, այդ թվում վարորդը տեղում մահացել են: Նրանք ուղևորվում էին հարսանեկան արարողության:

Դեպքի պատճառները ճշտվում են: