Իսրայելում համընդհանուր գործադուլ է

11:21 • 08.02.12

Իսրայելում այսօր անցկացվում է համընդհանուր գործադուլ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երկրի խոշորագույն արհմիությունների կողմից կազմակերպված գործադուլի պատճառով փակվել են օդանավակայանները, բանկերը, ներառյալ` Կենտրոնական բանկը, չեն աշխատում երկաթուղին, պետական այլ հաստատություններ:

Միայն Թել Ավիվի միջազգային օդանավակայանն օրվա ընթացքում կվերականգնի աշխատանքը:

Գործադուլի պատճառը երկրի ֆինանսների նախարարության ու արհմիությունների միջև վիճաբանությունն է` այն աշխատակիցների աշխատանքային պայմանների վերաբերյալ, որոնք աշխատանքի են ընդունվել միջնորդ ընկերությունների միջոցով:

Նախնական գնահատականով` 24-ժամյա գործադուլն Իսրայելի տնտեսությանը կհասցնի մինչև 500 մլն դոլարի վնաս: