Այրվել է «Մարկիզա» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենա
10:54 • 08.02.12
Փետրվարի 7-ին`ժամը 10.04-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում այրվել է «Մարկիզա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Լ 0086 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.17-ին, մարվել`10.25-ին:
Placeholder









