Մեդվեդևը կոչ է արել Սիրիայում շտապ քայլերից խուսափել

23:49 • 08.02.12

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը և ՄԱԿ-ի ԱԽ-ի իր գործընկերներին կոչ է արել խուսափել միակողմանի շտապ քայլերից: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: ՌԴ նախագահը շեշտել է, որ միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ պետք է օբյեկտիվ և հավասարակշռված լինի:

Սարկոզիի խնդրանքով Մեդվեդևը ներկայացրել է երեքշաբթի ՌԴ պարձրաստիճան պաշտոնյաների՝ Սիրիայի նախագահ Ասադի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

«Սիրիայի մայրաքաղաքում միանշանակ հայտարարվել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, բայց միաժամանակ անընդունելի է համարում արյունահեղության շարունակությունը», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: