Nokia-ն սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում է Ասիա

16:45 • 08.02.12

Nokia կոնցեռնը սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում է Ասիա: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Ֆինլանդիայում, Հունգարիայում և Մեքսիկայում մոտ 4.000 մարդ կարող է գործազուրկ դառնալ:

Ճգնաժամից դուրս գալու նպատակով` ընկերության ղեկավարությունը մշակել է նոր ռազմավարություն: Նման որոշումը Nokia-ում բացատրել են նրանով, որ սմարթֆոնների դետալներն արտադրվում են Ասիայում:

Դա իր հերթին կհանգեցնի Ֆինլանդիայում, Հունգարիայում և Մեքսիկայում ընկերության գործարանների աշխատակիցների կրճատման:

Բջջային կոնցեռնը վատագույն շրջանն է ապրում: 2011 թվականի տվյալներով` Nokia-ի համաշխարհային վաճառքները կրճատվել են 9%-ով` 38,7 մլրդ եվրոյով, այն դեպքում, երբ մրցակից Apple-ը հայտարարել է ռեկորդային հասույթի մասին:

 

Nokia-ն սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում է Ասիա