Սեյրան Օհանյանը հերքում է իր և Խաչատուրովի միջև եղած հակասության մասին լուրերը
Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև որևէ կոնֆլիկտ չկա: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան այսօր ևս մեկ անգամ ասաց նախարար Սեյրան Օհանյանը:
«Պաշտպանության նախարարի և նրա ենթակայության տակ գտնվող գլխավոր շտաբի միջև որևիցե հակասություն չի եղել և չի էլ կարող լինել:
Մենք տարեցտարի բարձր մակարդակի ենք դնում մեր համագործակցության աստիճանը, ընդ որում նաև ուղղահայաց համագործակցութայն գրաֆիկ ենք մշակել, որպեսզի վարչությունների միջև համագործակցությունը լինի հավասար դաշտում և արագ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա և հստակեցնելու համար օրինակ բերեց, որ ըստ վերադասության, երբ տարբեր փաստաթղթեր բարձրանում և իջնում են, առաջացնում են ժամանակի խնդիր, ուստի ըստ նրա, այսօր դրվել է այդ համագործակցության դաշտը՝ հավասար պայմաններով:
Նախարարը հավատացրեց, որ մտավախության կարիք չկա, ինքը տիրապետում է զինվորական բոլոր հարցերին և ուղղորդում շտաբի աշխատանքը:
Ինչ վերաբերվում է «Օքսֆորդ անալիտիկա» կենտրոնի հրապարակմանը, թե ՀՀ բանակի ներսում տիրող իրավիճակը Հայաստանի հանրության շրջանում բուռն բանավեճերի տեղիք է տվել, քանի որ նախարարը գործում է բաց և թափանցիկ, իսկ դրան դեմ է այսպես կոչված, պահպանողական թևը, որում գերակշռում են հին սերնդի զինորականները, նախարար Օհանյանը հայտատարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
«Արդեն 2007թ. պաշտպանական համակարգում մեկնարկած բարեփոխումները ուղղված են բոլոր ուղղություններով, որն իրականացվում է հետևողականորեն: Բանակում չկա մի անձնավորություն, որ ՊՆ-ի կողմից ներկայացրած պլանը չկատարի»,- ասաց նա՝ հավելեով, որ այլ հարց է ,թե տերբեր կառույցմերում հրամանատարները որքանով են արագ դա կատարում:









