Ուսամա բին Լադենը վերադառնում է (տեսանյութ)
Ուսամա Բին Լադենը վերադառնում է: Այսպես է բնութագրվում Arrowstorm Entertainment-ի արտադրած նոր Ozombie գեղարվեստական ֆիլմը` տեղեկացնում է News.com.au ավստրալիական լրատվականը:
Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում: Ամերիկյան զինվորական ջոկատների թիրախում աֆղան գրոհայիններն են, սակայն նրանք ներկայացված են զոմբիների տեսքով, որոնց ջոկատը գլխավորում է զոմբի դարձած բին Լադենը:
Ֆիլմի բյուջեն կազմել է $5 մլն: Նորամուծություններից մեկը հեղինակների կողմից ֆիմի ցուցադրումներից առաջ հանդիստեսին տրամադրվող «զոմբի ապահովագրությունն» է, քանի որ ըստ հեղինակների` ֆիլմը սարսափ ժանրից է ու առողջության ապահովագրությունը չէր խանգարի:










