Ազգային ժողովը մոտ է էթիկայի հանձնաժողով ունենալուն
Այսօր 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին» օրինագծերը»:
Պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց օրինագծերին. Ձեռնպահ մնացին չորս պատգամավոր: Առավոտյան գրանցվել էր 93 պատգամավոր:
Հիշեցնենք, որ օրենքի համահեղինակներն են «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Բոստանջյանը, ինչպես նաև «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են:
Օրինագծիընդունոմից առաջ ելույթ ունցող պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով պատգամավորների միջևր վիրավորանքներին, հիշեց Անդրանիկ Նիկողոսյանին, ով ասել էր որ Հայաստանն իր համար «մի կետ է»: Վերջինիս Ժառանգության պատգամավորն անվանեց «ստորակետ» և ասաց, որ եթե խոսքը հայրենքին վիրավորողների մասին է, կարելի է նման արտահայտություններ օգտագործել, իսկ ահա գործընկերներն չպետք է վիրավորեն միմյանց:









