Ադրբեջանից արձակված 10 կրակոցից մեկին ենք պատասխանում. Սեյրան Օհանյան

16:59 • 08.02.12

ՀՀ Զինված Ուժերը շփման գծում Ադրբեջանի կողմից արձակված տասը կրակոցին պատասխանում են մեկով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

«Կոնկրետ իմ կողմից հրաման կա, որպեսզի պատասխանեն այն կրակոցներին, որոնք արձակվում են դիպուկահարների կողմից՝ այդ կրակոցները կանխելու նպատակով: Անկանոն կրակոցների մենք չենք պատասխանում»,- նշեց նա:
Նախարարը նաև ավելացրեց, որ պատասխան կրակ է արձակվում նաև գիշերային ժամերին հնարավոր շարժը կամ աննկատ գործողությունները կանխելու համար:

«Ամեն ինչ արվում է անվտանգությունն առաջին գծում ապահովելու համար: Մեր դիտակետերի հնարավորությունները թե գիշերային, թե ցերեկային պայամններում բարձր է և պատրաստ թշնամու կողմից ձեռնարկված ցանկացած գործողություների հակահարված հասցնել»,- վստահեցրևեց Սեյրան Օհանյանը: