Մոլորակի ամենահարուստ մարդիկ իրենց երեխաներին ժառանգություն չեն թողնի

17:31 • 08.02.12

Երկիր մոլորակի ամենահարուստ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ընդգրկվել են միլիարդատերերի և միլիոնատերերի ցանկում, նպատակահարմար չեն գտնում իրենց հարստությունը կտակել  իրենց երեխաներին, գրում է style.rbc.ru-ն:

Այսպես, Microsoft ընկերության ղեկավար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Բիլ Գեյթսը հայտարարել է, որ անիմաստ է կարողությունը կտակել երեխաներին: 50 մլրդ կարողություն ունեցող Գեյթսը որոշել է իր 3 երեխաներին կտակել ընդամենը 10 մլն դոլար, իսկ մնացածն օգտագործել բարեգործական նպատակներով:

«Չեմ կարծում, որ երեխաներիս համար լավ կլինի, եթե նրանք իրենց կյանքը սկսեն այդքան մեծ գումար ունենալով: Բոլոր երեխաների կենսապայմաններն էլ պետք է նույնը լինեն», - ասել է նա:Богатейшие люди планеты оставляют своих детей без наследства

Մեկ այլ միլիարդատեր Ուորեն Բաֆֆետը կիսում է Գեյթսի կարծիքը: Նա նշել է, որ իր երեք երեխաների ժառանգությունն էլ սահմանափակ կլինի:

«Ես երեխաներիս կթողնեմ բավարար գումար, որ կարողանան անել այն, ինչ ուզում են, բայց գումարն անսահմանափակ չի լինի, որ նրանց մոտ ինչ-որ բան անելու ցանկություն մնա», - ասել է նա:

Богатейшие люди планеты оставляют своих детей без наследства

Ամերիկացի մեկ այլ միլիարդատեր Բերնարդ Մարկուսը նույնպես որոշել է միանալ «խիստ» ծնողների ցուցակին և երեխաներին դաստիարակել այնպես, որ նրանք ինքնուրույն կարողանան գումար վաստակել:

Богатейшие люди планеты оставляют своих детей без наследства

Հայտնի ռեժիսոր և միլիոնատեր Ջորջ Լուկասը մտադիր է իր երեք երեխաներին թողնել հարստության շատ չնչին տոկոս:

Богатейшие люди планеты оставляют своих детей без наследства

CNN հեռուստաընկերության ղեկավար, միլիոնատեր Թեդ Թերները շատ է աշխատել հաջողության հասնելու համար: Այժմ նա ցանկանում է, որ իր երեխաները նույնպես աշխատանքով հասնեն հաջողության:

Богатейшие люди планеты оставляют своих детей без наследства